Գլխավոր / Հայաստան / Մասաչուսեթսում ցանկանում են հայկական եկեղեցին փոխարինել Burger King-ով

Մասաչուսեթսում ցանկանում են հայկական եկեղեցին փոխարինել Burger King-ով

Հուշարձանների պահպանությամբ զբաղվող փորձագետները քննադատել են ԱՄՆ Մասաչուսեթս նապհանգի Հավերհիլ քաղաքի եկեղեցական խորհրդի որոշումը: Նշենք, որ եկեղեցական խորհուրդը ցանկանում է վաճառել 163 տարեկան հայկական եկեղեցին տեղացի դեվելոփերներից մեկին, ով ցանկանում է քանդել այն և փոխարենը «Բուրգեր Կինգ» արագ սննդի ցանցի կետ կառուցել, հայտնում է CBS Boston-ը:

Քաղաքի պատմամշակութային կոթողների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլլերն ասել է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վայրում ռեստորանի կառուցումը պարզապես ծիծաղելի է:

Հանձնաժողովի անդամների կարծիքով` եկեղեցու քանդումն ամբողջովին կփոխի քաղաքի տեսքը:

Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ հին եկեղեցու վերանորոգման համար 1.5 մլն դոլար է պահանջվում և նրանք ստիպված են վաճառել այն, որպեսզի ավարտեն նոր եկեղեցու կառուցման աշխատանքները:

Tekali Taxi