Գլխավոր / Армения / «Կարմիր կովն իր կաշին չի փոխում», կամ երկու կարծիք օմբուդսմենի հանձնաժողովի մասին

«Կարմիր կովն իր կաշին չի փոխում», կամ երկու կարծիք օմբուդսմենի հանձնաժողովի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանն անդրադարձել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված օմբուդսմեն Արմեն Հարությունյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանը:

«Մի ժողովրդական խոսք կա` «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Այդ հանձնաժողովում մեծ մասամբ իշխանական ներկայացուցիչներ են լինելու: Այդ հանձնաժողովի արած փոփոխություններից ոչ մի բան մի սպասեք: Այդ փոփոխություններից միայն վատ արդյունք սպասեք»,- ասել է նա:

Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես իր տեսակետն է հայտնել Արմեն Հարությունյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի գործունեության մասին:

«Այդ հանձնաժողովում մեծամասնությունը իշխանական ներկայացուցիչներ են, և ակնկալել, որ այդ փոփոխություններն արդյունավետ կլինեն, շատ դժվար է»,- Epress.am-ին է հայտնել  Լևոն Բարսեղյանը:

Tekali Taxi