Գլխավոր / Армения / Բանակում բազմաթիվ հարցեր օրենքով չեն կանոնակարգվում. Կարապետյան

Բանակում բազմաթիվ հարցեր օրենքով չեն կանոնակարգվում. Կարապետյան

Հայկական բանակում բարեփոխումներն ընթանում է մի քանի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով` կարևոր ուղղություններից մեկը բանակին վերաբերող օրենսդրական բացերը լրացնելն է:

Կարապետյանը նշել է, որ բանակին վերաբերող բազմաթիվ հարցեր մինչ այժմ օրենքով չեն կանոնակարգվում, և բանակը գործում է 1996 թվականի կառավարության որոշումով:

ՀՅԴ-ական գործիչը հայտարարել է, որ ինքը վերջերս հանդիպել է ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ, ովքեր փորձաքննությունն են անցկացրել` կապված հայկական բանակի հետ, և վերջիններս խոստացել են շուտով ներկայացնել այդ փորձաքննության արդյունքները:

Կարապետյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման խնդրին: ԱԺ պատգամավորի տեղեկություններով` Ադրբեջանում են գտնվում 6-8 հայաստանցի ողջ գերիներ, ադրբեջանցի գերիներ մեր երկրում նույնպես կան, սակայն դրանց թիվը Կարապետյանը դժվարացել է հստակ նշել:

Tekali Taxi