Գլխավոր / Հայաստան / Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց

Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց

Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական վարչությունը քրեական է գործ է հարուցել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ, ով մեղադրվում է խմբակային մեքենայություններ իրականացնելու մեջ:

Հետաքննության համաձայն` 2002 և 2003 թվականներին Աշոտ Եղիազարյանը Միխայիլ Անանևին առաջարկել է մասնակցել Ռուբլյովի մայրուղու վրա առևտրի կենտրոն կառուցելու ֆինանսավորման, ինչպես նաև «Մոսկվա» հյուրանոցի վերակուցման գործընթացին: Պայմանավորվածության համաձայն` անհրաժեշտ գումար տրամադրելու դեպքում Անանևը հետագայում երկու նախագծերից մասնաբաժին էր ստանալու:

Ըստ հետաքննչական մարմնի տվյալների` Եղիազարյանը չի իրականացրել պայմանավորվածությունը և Անանևից ստացած ավելի քան կես միլիարդ ռուբլին օգտագործել է իր ցանկությամբ:

Հետաքննության ընթացքում պարզ է դարձել նաև, որ Եղիազարյանն անօրիանական ճանապարհով ձեռք է բերել Վիտալի Սմագինին պատկանող առևտրի ու զվարճալիքների կենտրոնի բաժնետոմսերի 20%-ը, որի արժեքը 1,5 միլիարդ ռուբլի է կազմում:

Հետաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi