Գլխավոր / Армения / Եվրոպան դժգոհ է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումից

Եվրոպան դժգոհ է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումից

Եվրոպական հանձնաժողովի Թուրքիային վերաբերող 2010 թվականի «Առաջընթացի զեկույցի» տվյալներով` այդ երկրում խոսքի ազատության բացակայությունը շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ, գրում է Hurriyet-ը:

«Բաց և ազատ քննարկումներ տեղի են ունենում: Այնուամենայնիվ, բռնության դեմ հանդես եկող լրագրողների, գրողների, հրապարակախոսների և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու դատերը դեռ շարունակվում են»,- նշվում է զեկույցի նախագծային տարբերակում:

Զեկույցի պաշտոնական տարբերակը հասանելի կլինի երեքշաբթի:

Նախագծում նաև նշվում է, որ Թուրքիան շարունակում է հետադիմական հայացքներ պահպանել էթնիկ, լեզվական և կրոնական հարցերի ոլորտում:

«Քաղաքական կյանքում, բացի թուրքերենից, որևէ այլ լեզվի կիրառումը դատական գործընթացի է հանգեցնում, իսկ դատարանները քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ հակասական որոշումներ են կայացնում»,-նշվում է զեկույցում:

Tekali Taxi