Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսի վաղվա հանրահավաքին 6 ելույթ է հնչելու

Կոնգրեսի վաղվա հանրահավաքին 6 ելույթ է հնչելու

Նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ Ազգային Կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեիս մամուլի հաղորդագրության մեջ:

Նույն օրը, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:

Կոնգրեսի հաղորդմամբ` հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հանրահավաքում ելույթ կունենան.
1.    Վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը
2.    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին
3.    Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին
4.    «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
5.    ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
6.    ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Իր հայտարարության մեջ Հայ Ազգային Կոնգրեսը նաև խնդրում է քաղաքացիներին` ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որևէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով:

Tekali Taxi