Գլխավոր / Армения / Մադոննան իր նոր սկեսուրից մեծ է 8 տարով

Մադոննան իր նոր սկեսուրից մեծ է 8 տարով

Երգչուհի Մադոննայի նոր սիրեցյալի մայրը շոկի մեջ է` տղայի ընտրության պատճառով:
 
Մադոննան փոխել է իր սիրեցյալ Խեսուս Լուսին ավելի երիտասարդ «տարբերակով»: Բրախիմ Զայբաթն ընդամենը 24 տարեկան է: Երկրպագուներին հաջողվել է նկատել, թե ինպես է զույգը համբուրվում: Երբ տղան պատմել է մորը` Պատրիսիա Վիդալին, իր սիրավեպի մասին, մայրը սկզբում նույնիսկ ուրախացել է, որ հարսնացուն մեծ է տղայից 8 տարով, բայց ամեն ինչ փոխվել է, երբ մայրը հասկացել է, որ տղայի ընտրյալը 8 տարով մեծ է հենց իրենից:

Վիդալը շոկի մեջ է, քանի որ նախ` ցանկանում էր, որ իր «հարսը» լինի մահմեդական: Բացի դրանից, կա նաև լեզվի խնդիր. երգչուհին չի տիրապետում ֆրանսերենին, իսկ փեսացուն լավ չի խոսում ագլերեն: Այս ամենին ավելացել է նաև այն հանգամանքը, որ երիտասարդին դուր չի գալիս երգչուհու ստեղծագործական գործունեությունը:

Tekali Taxi