Գլխավոր / Հայաստան / Ոստիկանն ընկերուհու պատճառով կրակել է մարդկանց վրա

Ոստիկանն ընկերուհու պատճառով կրակել է մարդկանց վրա

Քենիայի կենտրոնական մասում մի ոստիական, ցասումի մեջ գտնվելով, մի քանի բարերում կրակել է տասը մարդու վրա: Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան` Սիկագո քաղաքի երեք բարերում: Ոստիկանության 30-ամյա աշխատակիցը հանձնվել է ոստիկանությանը և այժմ գտնվում է հսկողության տակ: Միջադեպի դրդապատճառները պարզվում են:

Քաղաքային իշխանության ներկայացուցչի խոսքով` դրդապատճառն անհայտ է: Ոստիկանն ընդամենը փնտրելիս է եղել իր ընկերուհուն և, առաջին երկու բարերում չգտնելով նրան, ամեն տեղ մեկական մարդ է սպանել, իսկ երրորդում` ութ:

Տեղի բնակիչներից շատերը չեն էլ հասկացել, թե ինչ է տեղի ունենում, քանի որ այդ օրը նրանք նշում էին Քենիայի ավանդական տոներից մեկը:

Tekali Taxi