Home / Հայաստան / Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ԱՄՆ Պետդեպ

Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ԱՄՆ Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` իր գնահատականը տալով կիրակի Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրություններին: Պետդեպի տեսակետը ներկայացրել է ԱՄն պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Կրոուլին:

Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 7-ի ընտրություններն Ադրբեջանում անցել են խաղաղ մթնոլորտում` ընդդիմադիր կուսակցությունների և դիտրոդների մասնակցությամբ:

«Այնումանենանիվ, ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք համաձայն ենք ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՄԻԳ) առաքելության նախնական գնահատականի հետ, որում նշվում էր,որ «ընդհանուր առմամբ, այս ընտրությունների անցկացումը երկրի ժողովրդավարական զարգացման առումով խելամիտ առաջընթաց չի արձանագրել»», – Պետդեպի դիրքորոշումը ներկայացրել է Կրոուլին:

ԱՄՆ արատաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ նախընտրական փուլում, ինչպես նաև ընտրությունների օրը լուրջ խնդիրներ են եղել:

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաքելության մտահոգությունը, ըստ որի նախընտրական մթնոլորտը բնութագրվել է քարոզարշավի ընթացքում լրատվական միջողների ոչ հավասարակշված օգտագործմամբ, ժողովների և կարծիքն արտահայտելու հիմնարար ազատությունների շարունակական սահմանափակմամբ, թեկնածուների գրանցման թերի գործընթացով, որը թեկնածուների համար անհավասար պայմաններ ստեղծելու առիթ է հանդիսացել», – նշված է Պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները նաև նշում են, որ Ադրբեջանում իրենց երկրի դեսպանատունը, ինչպես ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները ընտրությունների գործընթացի բազմաթիվ լուրջ խախտումներ են նկատել, այդ թվում` լցոնման դեպքեր:

ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը կենտրոնանալ ընտրական խախտումների ազնիվ, թափանցիկ և հետևողական քննություն անցկացնելու վրա և ապահովել, որպեսզի ընտրությունների ճշգրիտ ընթացքը խախտած պաշտոնյաները պատասխան տան: Միացյալ Նահանգները նաև կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը հարգել խոսքի ազատության և ժողովներ ու հանրահավաքներ անցկացնելու ազատության իրավունքը:

Լուսանկարը` Reuters:

Tekali Taxi