Home / Հայաստան / Ամերիկացին հրաժարվել է երկու միլիոն դոլարից

Ամերիկացին հրաժարվել է երկու միլիոն դոլարից

Այովա նահանգի Սթորմ Լեյք քաղաքի 85-ամյա բնակիչը հրաժարվել է 2 միլիոն դոլար ստանալ, հաղորդում է UPI-ը:

Գանձապահ Մայքլ Ֆիցջերալդի խոսքով` նահանգի պարտքը քաղաքացուն, որի անունը չեն բարձրաձայնում, կազմում է ավելի քան 1,6 միլիոն դոլար կանխիկով և գրեթե 447 հազար դոլար արժեթղթերով: Այս գումարները հավաքվել են տարիների ընթացքում, բայց հայտնի է, որ 910 հազար դոլարը միանվագ պետք է վճարվի Տեխասի  BNSF Railway երկաթուղային ընկերության կողմից:

Ֆիցջերալդը հայտարարել է, որ գանձարանը հայտնել է քաղաքացուն իրեն հասանելիք գումարների մասին, սակայն նա չի արձագանքել: «Նա իհարկե գիտի, որ գումարները մեզ մոտ են, հավանաբար, պարզապես չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն», – ասել է Ֆիցջերալդը:

Tekali Taxi