Home / Армения / Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ կոչ են արել ազատել բերման ենթարկված երիտասարդներին

Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ կոչ են արել ազատել բերման ենթարկված երիտասարդներին

Այս րոպեներին Մատենադարանի բարձրունքում ընթացող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին առաջինը ելույթ է ունեցել ՀՀՇ վարչության պետ Արամ Մանուկյանը:

Նա ողջունել է բոլոր քաղբանտարկյալներին և շնորհավորել անազատության մեջ գտնվող Սասուն Միքաելյանին անցած ծննդյան տոնի կապակցությամբ:

«Ամեն ինչ կանենք, որ Սասունը մինչև նոր տարի տանը լինի», – հայտարարել է Արամ Մանուկյանը:

Նա նաև անդրադարձել է այսօր առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակից բերման ենթարկված ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների խնդրին՝ կոչ անելով իշխանություններին մինչև հանրահավաքի ավարտն ազատել երիտասարդներին:

Tekali Taxi