2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ կոչ են արել ազատել բերման ենթարկված երիտասարդներին

Այս րոպեներին Մատենադարանի բարձրունքում ընթացող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին առաջինը ելույթ է ունեցել ՀՀՇ վարչության պետ Արամ Մանուկյանը:

Նա ողջունել է բոլոր քաղբանտարկյալներին և շնորհավորել անազատության մեջ գտնվող Սասուն Միքաելյանին անցած ծննդյան տոնի կապակցությամբ:

«Ամեն ինչ կանենք, որ Սասունը մինչև նոր տարի տանը լինի», - հայտարարել է Արամ Մանուկյանը:

Նա նաև անդրադարձել է այսօր առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակից բերման ենթարկված ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների խնդրին՝ կոչ անելով իշխանություններին մինչև հանրահավաքի ավարտն ազատել երիտասարդներին: