2026 թ. հուլիս 15, չորեքշաբթի

Արոնյանը շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի դիրքը

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքերը Մոսկվայում անցկացվող Միխաիլ Տալի անվան շախմատի հուշամրցաշարում:

Այսօր նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: 5-րդ տուրի 5 պարտիաներից 4-ն ավարտվեցին խաղաղ ելքով, և միայն հետնապահներից մեկը՝ Պավել Էլյանովը, սպիտակներով պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:

5 տուրից հետո Արոնյանը ունի 3,5 միավոր, նրանից կես միավորով հետ են մնում 5 շախմատիստներ: Վաղը Լևոնը սևերով կխաղա Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: