Home / Հայաստան / Մարմնական վնասվածքներ և ուղեղի ցնցում. ակտիվիստները պատմել են առողջական խնդիրների մասին

Մարմնական վնասվածքներ և ուղեղի ցնցում. ակտիվիստները պատմել են առողջական խնդիրների մասին

Երեկ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի երթից հետո չորս ակտիվիստների, որոնք ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել ոստիկանության բաժնում, ինքնազգացողությունը վատացել է: Այդ պահին նրանք գտնվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:

«Շտապ օգնություն կանչեցին ու շտապ օգնության մեքենայով մեզ այդ բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց. ասացին, որ հետազոտման կարիք կա, որովհետև կան ուղեղի ցնցման ախտանիշներ: Գնացինք հիվանդանոց, հետազոտվեցինք, իսկապես արձանագրվեց, որ կան պրոբլեմներ, ինձ մոտ ուղեղի  ցնցում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգիս Գևորգյանը:

Երիտասարդներից Սարգիս Ղազարյանի մոտ հարվածների հետևանքով առաջացել են երիկամների հետ կապված խնդիրներ, իսկ Վահագն Գևորգյանը և Արեգ Գևորգյանը ստացել են այլ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխի հատվածում:

Tekali Taxi