Home / Армения / Վրաստանի ընդդիմությանը կապում են լրտեսների գործի հետ

Վրաստանի ընդդիմությանը կապում են լրտեսների գործի հետ

Վրաստանում ձերբակալված լրտեսների գործում նոր բացահայտումներ են ի հայտ գալիս, գրում է Georgia Times-ը:

Վրացական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանի օգտին իրականացվող լրտեսության գործում ներգրավված են ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Ըստ տարածված տեղեկատվության` Բուրջանաձեն, իբր, կապված է եղել անցյալ շաբաթ լրտեսության կածկածանքով ձերբակալաված 30 անձանցից մեկի հետ:

«Դեմոկրատական շարժում, միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի անունը կապում են «Նիբա» ներդրող ընկերության ղեկավար և Բուրջանաձեի գործընկեր Բակուր Կիգուրաձեի հետ:

Tekali Taxi