Նոյեմբերի 8-ին մարտի մեկի զոհերի հարազատները դիմում են ներկայացրել Եվրոպայի Միության գրասենյակ, որպեսզի ԵՄ-Հայաստան ֆորումի մասնակիցներն ընդունեն իրենց, սակայն իրենց խնդրանքն անարձագանք մնաց:
«Ասեցին` թողեք ձեր հեռախոսահամարները, մենք տվեցինք մեր համարները, և ասեցին, որ անպայաման կփոխանցեն ԵՄ-ի պատվիրակությանը: Մենք սպասեցինք, սպասեցինք, այդպես էլ իրենք մեզ չհարգեցին, որ գոնե որպես մարտի մեկի զոհվածների հարազատների ընդունեին, մենք մեր դարդ ու ցավը պատմեինք իրենց, թե ինչ է կատարվել այս երեք տարվա ընթացքում:
Չգիտեմ ինչն է պատճառը, որ մեզ չընդունեցին: Արձագանք չեղավ, այդպես էլ մենք դժգոհ մնացինք ԵՄ-ի պատվիրակությունից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: