Home / Армения / Իրանին թույլ չտվեցին ներկայացուցիչ ունենալ ՄԱԿ-ի նոր կառույցում

Իրանին թույլ չտվեցին ներկայացուցիչ ունենալ ՄԱԿ-ի նոր կառույցում

Ամերիկայի Միացյալ Նահանգներին և արևմտյան մի շարք երկրներին հաջողվել է կանխել Իրանի մուտքը ՄԱԿ-ի նոր կառույցի ղեկավարության կազմ, որը զբաղվելու է կանաց իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը:
Նոր կազմակերպությունն ընդգրկելու է 41 երկրների ներկայացուցիչների, ընդ որում` 10-ը տեղը նախատեսված է ասիական պետությունների համար: Կազմակերպությունը գլխավորելու է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեթը:

Սկզբնական շրջանում Իրանի ներկայացուցիչների ընտրությունն անխուսափելի էր թվում, քանի որ հատկացված տասը տեղին հավակնում էր նաև Իրանը: Այնինչ, Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան և մի քանի այլ արևմտյան պետություններ համոզել են Արևելյան Թիմորին ներգրավվել այդ 10 տեղի համար ընթացող պայքարին, ինչի հետևանքով Իրանը 11-րդ տեղն է զբաղեցրել և զրկվել է ՄԱԿ-ի նոր կառույցում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Իրանն այն 6 երկրներից է, ով չէր վավերացրել 1979 թվականի` կանանց խտրականությունն արգելող համաձայնագիրը: Միջազգային հանրությունը խիստ վրդովված է այն փաստով, որ Իրանում կանանց մահվան են դատապարտում, ընդ որում` քարկոծման միջոցով: Վերջերս լայն տարածում է ստացել Սաքինե Աշտիանիի գործը, ով մահապատժի է դատապարտվել ամուսնական դավաճանության և ամուսնու մահվանը մասնակից լինելու մեղադրանքով:

2010 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներին հաջողվել է արգելել Իրանի ներկայացուցիչների մուտքը ՄԱԿ-ի  մարդու իրավունքների խորհուրդ:

Tekali Taxi