Home / Հայաստան / Հայաստանում գործող ընկերությունը հավակնում է ԱՄՆ պետքարտուղարի մրցանակի

Հայաստանում գործող ընկերությունը հավակնում է ԱՄՆ պետքարտուղարի մրցանակի

Synopsys ընկերություն, որը հանդիսանում է ծրագրավորման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը, նոյեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ Synopsys-ի հայաստանյան մասնաճյուղն ԱՄՆ Պետդեպի կողմից ընդգրկվել է 12 ընկերությունների շարքում, ովքեր եզրափակիչ փուլում կվիճարկեն ԱՄՆ պետքարտուղարի 2010թ.Կորպորատիվ գերազանցության  մրցանակը:

Եզրափակչի մասնակիցներն ընտրվել են 78 ընկերությունների թվից: Այդ ընկերությունների թեկնածություններն առաջարկում են տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանների կողմից: Վերոնշյալ մրցանակը նախատեսված է ԱՄՆ-ից դուրս գործող ամերիկյան ընկերությունների համար:

Synopsis Հայաստանից բացի, եզրափակիչ փուլում են ընդգրկվել Alta Ventures ընկերության Մեքսիկայի մանսաճյուղը, Cisco Israel-ը, Coca-Cola-ի Սվազիլենդի մասնաճյուղը, Denimatrix-ի գվատեմալյան մասնաճյուղը, Fiji Water-ը Ֆիջիից, GE-ին Հնդկաստանից, Intel-ի Կոստա-Ռիկայի մասնաճյուղը, Mars ընկերության Գանայի մասնաճյուղը, Pepsi ընկերության հնդկաստանյան մասնաճյուղը, Qualcomm-ի չինական մասնաճյուղը, և Tang Energy-ին` նույնպես Չինաստանից:

Tekali Taxi