Home / Հայաստան / Գովազդի հեռարձակումը դադարեցվել է մեկ բողոքի պատճառով

Գովազդի հեռարձակումը դադարեցվել է մեկ բողոքի պատճառով

Գովազդային չափորոշիչների հարցերով Բրիտանական կոմիտեն (ASA) արգելել է Nivea-ի` կնճիռների դեմ քսուկի գովազդը, որը հեռարձակվում էր ազգային հեռուստաալիքով: ASA-ի որոշումը տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքում:   

Գովազդի դեմ, որում ասվում էր, որ Nivea Q10 Plus քսուկը կօգնի նվազեցնել կնճիռները, ընդամենը մեկ բողոք է ներկայացվել: Բրիտանուհու դժգոհությունը վերաբերում էր գովազդում հնչած այն արտահայտությանը, թե այժմ կանանց 37%-ն  իրենց ավելի գրավիչ են զգում, քան 10 տարի առաջ, երբ ավելի երիտասարդ էին:  

Բողոքում ասվում էր, որ տվյալ գովազդը թյուրիմացության մեջ է գցում մարդկանց, քանի որ գովազդում չի նշվում, թե հատկապես որ կանանց մասին է խոսքը` նրանց, ովքեր օգտագործել են Nivea-ի արտադրանքը, թե առհասարակ բոլորի: Ուշագրավ է այն փաստը, որ ASA-ն ընդունել է այս նկատողությունը և դադարեցրել է տվյալ գովազդի հեռարձակումը:

Tekali Taxi