Home / Армения / «Առավոտ». «Արմնյուզն» էլի խմբագրեց «Euronews»-ին ՀԱԿ-ի պիկետի պատճառով

«Առավոտ». «Արմնյուզն» էլի խմբագրեց «Euronews»-ին ՀԱԿ-ի պիկետի պատճառով

Օրաթերթն անդրադառնում է Euronews ալիքի հեռարձակմանը  Հայաստանում:

Առաջին թողարկումից հետո, երբ նոյեմբերի 10-ին «Euronews»-ի լուրերով ցուցադրվեց «Երևան» հյուրանոցի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած պիկետի մասին ռեպորտաժը` «Euronews»-ը վերահեռարձակող «Արմնյուզն» հեռուստաընկերությունը խափանել է հետագա թողարկումների հեռարձակումը: Հիշեցնենք, որ այդ ռեպորտաժում ցուցադրվել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծաղրանկարները, որոնց մեջտեղում կախաղան էին հանված արդարության և ազատ մամուլի խորհրդանիշները: Նաև նշվել էր. «Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, քաղբանտարկյալների առկայությունը, երկրում ժողովրդավարության բացակայությունը հիմնական մեղադրանքներն էին պիկետի մասնակիցների կողմից»:

Tekali Taxi