Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Երևանի ոստիկանապետի սուպերմարկետում ՀԴՄ տրամադրելու փոխարեն ժպտում են

«Չորրորդ ինքնիշխանություն». Երևանի ոստիկանապետի սուպերմարկետում ՀԴՄ տրամադրելու փոխարեն ժպտում են

Օրաթերթն անդրադարձ է կատարում Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գործունեությանը:

Սուպերմարկետը, ինչպես հայտնի է, պատկանում  է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանին, հաճախորդներին ճանապարհում են խիստ շեշտված շնորհակալություն ասելով: Եվ դա ոչ թե քաղաքավարության ավելցուկով է բացատրվում, այլ որպեսզի շոյված հաճախորդը չհիշի ՀԴՄ կտրոնի մասին: «Մոսկվիչկա» հսկայական սուպերմակետում, որ օրվա բոլոր ժամերին աշխույժ առևտուր ունի, հաճախորդներին ՀԴՄ կտրոն տալը հանված է պրակտիկայից: Նախօրեին նման ահազանգ ստանալով` փորձեցինք գնումներ անել խանութից: Սիրունիկ աղջնակը վերջում ժպտաց և ինչպես ինձանից առաջ գտնվող հաճախորդին, «մոռացավ» ՀԴՄ կտրոն տալ: Խանութում շրջելիս ես հասցրել էի հետևել, որ ՀԴՄ կտրոն չի ստանում և ոչ մի հաճախորդ: Երբ հարցրեցի, աղջնակը զարմացավ: «Ի՞նչ»: Համառելուց հետո էլ ես ՀԴՄ կտրոն չստացա: Փոխարենը կրկին լսեցի` «Շնորհակալություն գնումների համար»:

Tekali Taxi