Home / Армения / Թեհրանում նշեցին հայազգի գիտնականի 90-ամյակը

Թեհրանում նշեցին հայազգի գիտնականի 90-ամյակը

Թեհրանում ավելի քան 100 մարդ է հավաքվել` նշելու Իրանի առաջին կին աստղագետ, ֆիզիկոս հայազգի Ալենուշ Տերյանի 90-րդ տարեդարձը, գրում է Press TV-ն:

Իրանահայ գիտնականին պատվել են Իրանի խորհրդարանի անդամներն և հայ համայնքի ավելի քան 100 ներկայացուցիչներ:

«Նա միշտ ասում էր, որ աղջիկ ունի` Արև անունով, և որդի` Լուսին անունով»,- ասել է  Տերյանի նախկին ուսանող, իրավաբան Հասան Ղաֆուրիֆարդը:

Թեհրանում հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի շնորհավորական ուղերձը նույնպես հնչել է արարողության ընթացքում:

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին Թեհրանում: 1947 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ այնուհետ ուսումը շարունակել է Սորբոնի համալսարանում: 1956 թվականին ավարտելով համալսարանը` նա վերադարձել է Թեհրան և սկսել է աշխատել Թեհրանի համալսարանի թերմոդինամիկայի բաժնում` որպես պրոֆեսորի օգնական:

1966 թվականին Տերյանը Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի հանձնաժողովի անդամ է դարձել, իսկ ավելի ուշ ընտրվել է ֆիզիկայի բաժնի ղեկավար: Տերյանը Գեոֆիզիկայի Ինստիտուտի արևային հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից է, որտեղ էլ նա աշխատել է մինչ թոշակի անցնելը:

Tekali Taxi