Home / Армения / Մխիթարյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ

Մխիթարյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ

Այսօր «Շախտյորի» բաց մարզմանը ներկա էր նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մարզվում էր ընդհանուր խմբում: «Նա մարզվում է, որպեսզի իրեն օտար մարմին չզգա, թեև դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից»,- ասել է թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Վերջերս Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին իրարամերժ տեղեկատվություն է տարածվել: Ճշգրիտ տեղեկատվություն ստանալու նպատակով ArmFootball.com-ը դիմել է ֆուտբոլիստի մորը` Մարինա Թաշչյանին:

«Բուժզննումը ցույց է տվել, որ Հենրիխի մոտ վարակ կա, որի բուժումը բավական ձգձգվել է: Մարդիկ ուղղակի ճիշտ չեն հասկացել: Վարակը չի նշանակում, որ մարդն անպայման հարբուխ ունի: Վարակն այլ կերպ էլ կարող է արտահայտվել»,- ասել է Մխիթարյանի մայրը:

Նրա խոսքով` Հենրիխի դեպքում հիվանդությունը բարդություններ է առաջացրել ոտքերի հատվածում: «Սա կապված չէ մեջքի խնդիրների հետ, և չեմ կարծում, թե դա մեծ ծանրաբեռնվածության հետևանք է: Ուղղակի բացիլի պատճառով բորբոքվել էին նյարդերը: Երկար ժամանակ Հենրիխը չէր մարզվում և հիվանդանոցում բուժում էր անցնում:

Նա աստիճանաբար վերականգնվում է, և արդեն երկու օր է` անհատական ծրագրով է մարզվում»,- ասել է Մարինա Թաշչյանը:

Tekali Taxi