Home / Армения / Ոստիկանությունն առայժմ չի վերադարձել ՀԱԿ-ի ակտիվիստների անձնական իրերը

Ոստիկանությունն առայժմ չի վերադարձել ՀԱԿ-ի ակտիվիստների անձնական իրերը

Ոստիկանությունը մինչ օրս չի վերադարձրել նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսի պիկետի ընթացքում բերման ենթարկված և նույնը երեկոյան ազատ արձակված 4 երիտասարդների անձնական իրերը` գոտիներ, գումար, հեռախոսներ, ծխախոտ, կրակայրիչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գևորգյանը (լուսանկարում):

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ին ոստիկանությունում իրենց հայտարարել են, որ ընթերականեր են հրավիրելու՝ իրենց խուզարկելու նպատակով:

«Խուզարկեցին  ու առգրավեցին մեր բոլոր անձնական իրերը:  Ու մինչև այսօր մեզ ոչ ոք չի կարողանում պատասխանել, թե երբ են վերադարձնելու մեր իրերը, կամ արդյոք այդ իրերը ճանաչված են որպես իրեղեն ապացույց, թե ոչ: Միայն այդ դեպքում նրանք իրավունք ունեն չվերադարձնելու»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այդ ընթացքում իրենք և’ իրերն առգրաված օպերներից,  և’ այլ ոստիկաններից հարցրել են, թե երբ են դրանք  վերադարձվելու, սակայն, ակտիվիստի խոսքով, «ամեն մեկն իր վրայից գցում էր»` ասելով, որ այդ հարցն իրենց լիազորության ներքո չէ և իրենք տեղյակ չեն:

«Պահանջում ենք, առաջին հերթին, թող վերադարձնեն մեր իրերը, իսկ եթե չեն ուզում վերադարձնեն, թող բերեն հիմքերը, որ այդ իրերը հանդիսանում են իրեղեն ապացույցներ: Իրենց այս վարվելակերպը` կողոպտելը, գողանալը, Ալիկ Սարգսյանի մակարդակն է»,- հավելել է Սարգիս Գևորգյանը:

Նշենք, որ բերման ենթարկելու օրվանից ի վեր երիտասարդներին ոստիկանությունից դեռ չեն կանչել:

Tekali Taxi