Home / Հայաստան / Թուրքերը ծագումով «հայ թուրքերից» ավելի հայամետ են. Հախվերդյան

Թուրքերը ծագումով «հայ թուրքերից» ավելի հայամետ են. Հախվերդյան

Պատերազմը` գոյություն պահպանելու իմաստով, շարունակվում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Արտագաղթը սարսափելի չափերի է հասել: Կարծեմ, վերջին ամիսների ընթացքում 70 հազար մարդ, նույնիսկ 100 հազար մարդ է լքել երկիրը, դրանով կարելի է դատել մեր իշխանավորների պրոֆեսիոնալիզմը», – ասել է Հախվերդյանը:

Նա անդրադարձել է թուրք այն գրողներին, որոնք ընդունում են մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացման փաստը (նկատի ունի 2006թ. Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին -Epress.am)` համեմատելով վերջիններիս հայ իշխանավորների հետ, որոնց պատճառով «էլի միլիոն ու կես երեք կառավարությունների ընթացքում ստեղից գնացին»:

«Հիմա էս թուրքերն են ավելի հայամետ, թե սրանք, որ հայ են ծագումով», – հարց է բարձրացրել երգահանը:

Նա հավելել է, որ ժողովուրդն իրեն անտեր է զգում, իշխանության և ժողովրդի միջև մեծ անդունդ է գոյացել, և որևէ նախագահ ներողություն չի խնդրել իր սխալների համար:

Tekali Taxi