Home / Հայաստան / Հախվերդյանը խոստանում է ծնունդից հետո «պինդ խմել»

Հախվերդյանը խոստանում է ծնունդից հետո «պինդ խմել»

«Ես կուզենայի, որ իմ ժողովուրդը լավ ապրեր: Եթե իմ ժողովուրդը լավ ապրեր, ես ավելի թանկ կվաճառեի իմ տոմսերը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը` պատասխանելով հարցին, թե ինչը ցանկալի նվեր կլիներ իր 60-ամյակին:

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Հախվերդյանը կնշի իր 60-ամյակը, իսկ դեկտեմբերի 5-ին հանդես կգա համերգով, որի տոմսերի արժեքն է 1000-5000 հազար դրամ:

«Ինչպես եք նշելու ձեր 60-ամյակը» հարցին Ռուբեն Հախվերդյանը պատասպանեց. «Չգիտեմ, բայց 60-ամյակից հետո շատ պինդ կարող ա խմեմ», սակայն միևնույն ժամանակ նկատեց. «Ժողովուրդն ավելի շատ խոսում է, որ ես խմում եմ, քան ես իրականում խմում եմ»:

Հախվերդյանն անդրադարձավ նաև հայկական էստրադային` խոստովանելով, որ տասը երգ լսելուց հետո տպավորություն է ստեղծվում, թե «նույն մարդը խոսքերն է գրել և նույն մարդը երգում է»:

«Արվեստը նշանակում է առանձին մոտեցում, շատ յուրօրինակ պիտի լինես, որ քեզ հավանեն, – կարծում է երգահանը, –  Օրինակ, որ ասում են «հիմա ելույթ կունենան երգիչ-երգչուհիներ», ոնց որ երկվորյակներ լինեն»:

«Նրանք իրենց ես-ը չունեն: Արվեստն, առաջին հերթին, մոտեցման հարց է` որևէ խնդրի, որևէ հարցի ինչ տեսակետից ես դու նայում», – ասել է Ռուբեն Հախվերդյանը:

Tekali Taxi