Home / Армения / Իսպանական ընկերությունը Հայաստանում կիսվեց իր փորձով

Իսպանական ընկերությունը Հայաստանում կիսվեց իր փորձով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։

Tekali Taxi