Home / Հայաստան / Արգենտինական քաղաքում հայ պաշտոնյաներին թույլ կտան չաշխատել ապրիլի 24-ին

Արգենտինական քաղաքում հայ պաշտոնյաներին թույլ կտան չաշխատել ապրիլի 24-ին

Նոյեմբերի 15-ին Բուենոս Այրես նահանգի Կիլմես քաղաքի ավագանին որոշում կայացրեց միանալ 2006թ. դեկտեմբերի 13-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից ընդունված թիվ 26.199 օրենքին, որով ապրիլի 24-ը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հռչակվեց «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»:

Նախաձեռնության հեղինակ` ավագանու անդամ Դիեգո Բուֆֆոնին, ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած հանցագործության պատճառներն ու հետևանքները: Նա ասաց, որ «հետագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար կարևոր են երեք հիմնական պահանջներ. հիշողություն, ճշմարտություն ու արդարադատություն, և այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակներն է հետապնդում»:

Դիեգո Բուֆֆոնիի առաջարկությամբ ավագանին միաձայն որոշեց «միանալ թիվ 26.199 Ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը հռչակում է հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:

Սույն որոշման 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն, Կիլմեսում բնակվող ազգությամբ հայ պետական պաշտոնյաները և մունիցիպալ դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին «ազատ են արձակվում ցեղասպանության հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար»:

Tekali Taxi