Home / Հայաստան / Ծխող մայրերի մոտ ավելի հաճախ են հանցավոր հակումներով երեխաներ ծնվում

Ծխող մայրերի մոտ ավելի հաճախ են հանցավոր հակումներով երեխաներ ծնվում

Հարվարդի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ հղիության ընթացքում ծխախոտ օգտագործող կանանց երեխաներն ավելի շատ են հանցագործ հակումներ ցուցաբերում:

Գիտնականների պնդմամբ` հղիության ընթացքում ծխող կանանց երեխաների մոտ վատ պահվածքով առանձնանալու հավանականությունը 31%-ով բարձր է:

Սա վերաբերում է այն կանանց երեխաներին, ովքեր հղիության ընթացքում օրական 20-ից ավելի ծխախոտ են օգտագործել: Հետազոտության արդյունքները հիմնված են 1959-1966 թվականների ընթացքում ավելի քան 700 կանանց շրջանում անցկացրած հարցումների տվյալների վրա, ինչպես նաև 30 տարի անց նրանց երեխաների տվյալների ուսումնասիրության վրա:

Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ում մայրերը հղիության ժամանակ ծխել են, մոտ երեք անգամ ավելի շատ են ներգրավված քրեական իրավիճակներում:

Նշենք նաև, որ ավելի վաղ գիտնականներն ապացուցել են, որ երեխաների մոտ հոգեբանական խնդիրները կարող են կապված լինել հղիության ընթացքում մայրերի ծխելու հետ:

Tekali Taxi