Home / Армения / Իրանի նախագահը Բաքվում խոսել է մարդու իրավունքներից

Իրանի նախագահը Բաքվում խոսել է մարդու իրավունքներից

Միացյալ Նահանգները, մարդու իրավունքների մասին մեր գլխին քարոզ կարդալու փոխարեն, ավելի լավ է` իրենց գործողությունների մասին մտածեն: Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գրում է 1news.az-ը:

«Միացյալ Նահանգները մեծ աղմուկ են բարձրացրել իրանուհի Սաքինե Աշտիանիի ձերբակալման առթիվ, այնինչ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում 53 կին մահվան է դատապարտվել: Ինչո՞ւ են արևմտյան ԶԼՄ-ները լռում այս ամենի մասին: Արևմտյան մամուլը հեղեղված է Սաքինե Աշտիանիին վերաբերող նյութերով, այնինչ ոչ մի խոսք չկա այն 53 կանանց մասին, ովքեր սպասում են մահվան դատավճռի իրականացմանը»,- նշել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադի խոսքով` 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն իրենց տարածք են ներխուժել և մեկ միլիոնից ավելի մարդ են սպանել: «Մի՞թե սա է մարդու իրավունքների պաշտպանությունը»,- հարց է բարձրացրել նախագահը:

Իրանի նախագահը նշել է նաև, որ հետևում է Սաքինե Աշտիանիի գործի ընթացքին, իսկ դատարանի վրա ոչ մի ճնշում չկա, քանի որ «Իրանում դատարաններն իրենք են որոշում կայացնում»:

Tekali Taxi