Home / Армения / «Բարսելոնայի» պաշտպանը Շակիրայի հե՞տ է

«Բարսելոնայի» պաշտպանը Շակիրայի հե՞տ է

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտնի է իր սկանդալային վարքով. 23-ամյա ֆուտբոլիստին մեծ ճանաչում բերեց այն տեսանյութը, որտեղ նա թքում է «Վալենսիայի» նախկին նախագահի մեջքին` Իսպանիայի հավաքականի չեմպիոնությանը նվիրված շքերթի ժամանակ:

Վերջերս Պիկեին տեսել են կոլումբիացի աստղ Շակիրայի ընկերակցությամբ: Զույգին նկատել են ծովային հանգստավայր Բլանեսում, որը գտնվում է Բարսելոնայից 60 կմ հեռավորության վրա: Պիկեն ու Շակիրան երկար զբոսանքից հետո ճաշել են քաղաքի ռեստորաններից մեկում:

Խերարդը լատինաամերիկյան աստղի հետ ծանոթացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկացավող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Չնայած այս տարվա ամռանը լուրեր էին պտտվում այն մասին, որ Կոլումբիացի երկչուհին ու «Բարսայի» ֆուտբոլիստը գիշեր են անցկացրել Իբիցա կղզու հյուրանոցներից մեկում, այդ տեղեկատվությունը ԶԼՄ-ներում զարգացում չստացավ:

«Ինձ դուր է գալիս` ինչպես է գոլ խփում Դավիդ Վիլյան, բայց ես սիրեցի պաշտպան Խերարդ Պիկեի խաղը: Նա շատ գեղեցիկ է»,- հայտարարել է Շակիրան աշխարհի առաջնության ժամանակ: 

Tekali Taxi