Home / Հայաստան / Գիտնականները Արարատի լանջին խառնարան են հայտնաբերել

Գիտնականները Արարատի լանջին խառնարան են հայտնաբերել

Գիտնականները Արարատի արևմտյան լանջին հայտնաբերել են երկնաքարային խառնարան:

Խառնարանը, ամենայն հավանականությամբ, գտնվում է Արարատի արևմտյան լանջին, ասված է հայ և բրիտանացի գիտնականների համատեղ հոդվածում, որը հրատարակվելու է Observatory ամսագրում:

Հոդվածի հեղինակներ Վահե Գուրզադյանը` Երևանի ֆիզիկայի ինստիտուտից, և Սվերե Արսեթը` Քեմբրիջի համալսարանից, Արարատ կատարած էքսկուրսիայի ընթացքում հայտնաբերել են երկնաքարային խառնարանի նման մի կազմվածք,գրում է РИА Новости-ն:

Հինգ հազար մետր բարձրության վրա գտնվող այս հանգած հրաբուխը` համաձայն Ավետարանի, Նոյյան Տապանի վերջին ապաստարանն է դարձել:

«Մենք գրեթե հնարավորություն չունեինք ուսումնասիրելու խառնարանը, իսկ մեր ուղեկցողն արգելեց լուսանկարել այն, քանի որ Արարատի արևմտյան և հյուսիսային հատվածները փակ են օտաերկրյա այցելուների համար»,- գրում են գիտնականները:

Այդուհանդերձ, գիտնականներին հաջողվել է սահմանել խառնարանի կառուցվածքի որոշ մանրամասներ. այն կլոր է, ունի հստակ ուրվագծված եզրեր: Ըստ գիտնականների` այս գոյացությունը չի կարող լինել սառույցի ձևափոխման արդյունք, քանի որ գտնվում է սառույցի սահմաններից երկու հազար մետր ներքև:

Հոդվածի հեղինակները չեն բացառում, որ դա հենց հրաբխային գոյացություն է, սակայն դրա դիրքը շատ անբնական է հրաբխային խառնարանների համար: 

Tekali Taxi