Home / Հայաստան / Հռոմի պապը թույլատրել է պահպանակները

Հռոմի պապը թույլատրել է պահպանակները

Վատիկանը կոչ է արել չչափազանցնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հայտարարությունները, որոնք վերաբերում են պահպանակների նկատմամբ կաթոլիկ եկեղեցու խիստ դիրքորոշման մեղմացմանը, գրում է BBC-ն:

Վատիկանի ներկայացուցիչը նշել է, որ Հռոմի պապը «ոչ մի հեղափոխական բան չի ասել», սակայն խոստովանել է, որ սա առաջին դեպքն է, երբ Հռոմի պապը նման թեմայով խոսել է ոչ պաշտոնական մակարդակով:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հայտարարության համաձայն` պահպանակների օգտագործումը «որոշ դեպքերում է» անթույլատրելի: Նա նաև ակնարկել է, որ պահպանակները դեռ չեն ապահովագրում ՁԻԱՀ-ից: Մինչ այս կաթոլիկ եկեղեցին պահպանակների օգտագործումն անընդունելի էր համարում:

Tekali Taxi