Home / Армения / Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթաց կա. Սեմնեբի

Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթաց կա. Սեմնեբի

Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է նկատվում, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, թույլ է տալիս կարծել, որ հիմնախնդրի կարգավորման դժվարին փուլն անցյալում է: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Նրա խոսքով` անկախ այն փաստից, որ 2010 թվականը նշանավորվել է բանակցային բարդ գործընթացով, այսինքն` բանակցությունները դանդաղ էին ընթանում, սահմանային գծում միջադեպեր էին գրանցվում, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց կա:

«Ակնհայտ է բանակացային գործընթացում որոշակի առաջընթացի առկայությունը, ինչը մենք ողջունում ենք»,- ասել է Սեմնեբին:

Tekali Taxi