Home / Հայաստան / Պուգաչովան ծոռ է ունենալու. Օրբակայտեն տեղյակ չէ

Պուգաչովան ծոռ է ունենալու. Օրբակայտեն տեղյակ չէ

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչյովայի թոռան հարսնացուն երեխայի է սպասում, գրում է Твой День պարբերականը:

Նիկիտա Պրեսնյակովն առաջինը հենց տատիկին է տեղեկացրել այս մասին, քանի որ տատիկի հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ է, քան ծնողների հետ:

Նիկիտայի մայրը` Քրիստինա Օրբակայտեն, ով, փաստորեն, տատիկ է դառնալու, հերքել է այս լուրը: Նա այս ամենը զառանցանք է անվանել: Օրբակայտեի խոսքով` իր որդին չի պատրաստվում ամուսնանալ, իսկ նրա ընկերուհու հղիության մասին լուրերը միայն բամբասանք են:

Օրբակայտեն նշել է նաև, որ եթե իր 19-ամյա որդին որոշի ամուսնանալ, ոչ ոք նրան չի խանգարի: «Ես ինքս էլ շատ երիտասարդ եմ ամուսնացել»,- հիշեցրել է երգչուհին:

Tekali Taxi