Home / Հայաստան / Վրաստանը փորձում է խափանել Սոչիում անցկացվելիք Օլիմպիադան

Վրաստանը փորձում է խափանել Սոչիում անցկացվելիք Օլիմպիադան

Կրեմլում մտադիր են վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները: Նման ենթադրություն է արել «Независимая газета» թերթը, որի աղբյուրները հայտնում են Միխայիլ Սահակաշվիլիի և Դմիտրի Մեդվեդևի շրջապատի գործարարներից մեկի` Լոնդոնում կայացած գաղտնի հանդիպման մասին:

Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարցը, որտեղ շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրք կզբաղեցնի Վլադիմիր Պուտինը կառավարությունում հատկապես 2012թ.-ից հետո:

Ինչ վերաբերվում է ռուս-վրացական հարաբերությունների պաշտոնական կողմին, ամեն ինչ դեռևս միայն վատթարացման է գնում: Թբիլիսիում ակտիվ փորձեր են կատարվում 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմիպիադայի խափանման համար: Բողոքի արտահայտման նպատակով կազամակերպված գործողությունների իրականացման նախագծով անցած ուրբաթ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանը:

Միջազգային ԶԼՄ-ներում ակտիվ քաղաքականություն է տարվելու Սոչիի Օլիմպիական խաղերի խափանման գործում, հարցադրումներ են արվելու Օլիմպիադայի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպված բողոքի ակցիաներ են տեղի ունենալու տարբեր երկրներում: Պատրաստվելու է Աբխազիայի փախստականների դիմումը Օլիմպիական կոմիտեին, նմանատիպ դիմումներ են գրվելու նաև հայտնի մարզիկների կողմից:

Tekali Taxi