Home / Հայաստան / Epress.am-ը հաղթանակով մեկնարկեց լրագրողների ֆուտբոլային մրցաշարում

Epress.am-ը հաղթանակով մեկնարկեց լրագրողների ֆուտբոլային մրցաշարում

Այսօր «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտզալի 4-րդ մրցաշարը:

Մեկնարկային խաղում հանդիպեցին խմբում ընդգրկված Epress.am-ը և «Արևածաղիկ» ամսագրի թիմը:

Առաջին խաղակեսի ընթացքում բավական լարված պայքար էր ծավալվել, որի արդյունքում Epress.am-ը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած Epress.am-ի առավելությունն ավելի մեծ դարձավ, և «Արևածաղիկի» դարպասում ևս 3 գնդակ հայտնվեց` 5:0:

Երկրորդ խաղում պայքարի մեջ մտան A խմբում ընդգրկված «Արմենպրեսը» և «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա»-ի թիմը: Համառ պայքարում «Արմենպրեսը» հաղթեց 5:4 հաշվով: Այսօր կկայանա ևս 2 հանդիպում:

Հիշեցնենք, որ մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Tekali Taxi