Home / Հայաստան / «Կզարանից» հետո «անասուններ». Հմայակ Հովհաննիսյանը ուղիղ և փոխաբերական իմաստների մասին

«Կզարանից» հետո «անասուններ». Հմայակ Հովհաննիսյանը ուղիղ և փոխաբերական իմաստների մասին

Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած Քաղաքագետների միությունը հալածանքների է ենթարկվում Հ1-ի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ինքը` Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը խոսել է Հ1-ով եթեր հեռարձակված այն հաղորդման մասին, որի ընթացքում հեղինակները նշել են, որ իրենք չեն գտել Քաղաքագետների միության որևէ անդամ: Հովհաննիսյանի խոսքից հետո լրագրողները խնդրել են նրան թվել Քաղաքագետների միության անդամների մի քանի անուններ:

«Ես գործ տվող չեմ: Իմ կազմակերպության անդամների անուները չեմ տա, ինչի՞ տամ»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը մի քանի անուններ նշել է, մասնավորապես, քաղաքագետներ Արման Նավասարդյանի և Էդիկ Մամիկոնյանի անունները:

Հմայակ Հովհաննիսյանին նաև հարց են ուղղել` արդյոք ընդունելի է այն  բառապաշարը, որն օգտագործում է քաղաքագետը` նկատի ունենալով Արթուր Բաղդասարյանին ուղղված հայտնի «կզարան» բառը:

«Մեր բառապաշարը միշտ եղել է գիտական, քաղաքագիտական, իսկ եթե որոշ մարդիկ փոխաբերական իմաստները չեն ընկալում, այլ ընկալում են ուղիղ, ինչպես անասունները, ապա ոչինչ չեմ կարող ասել: Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք, ինչպես անասունները, ուղիղ են ընկալում»,-ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ին, խոսելով Հայաստանում քաղաքական դաշտի վերադասավորման մասին, հայտարարել էր. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում»:

Դրան ի պատասխան` Հեղինե Բիշարյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում  խորհուրդ էր տվել Հովհաննիսյանին «կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով կզող տեսակի ու էության համար»:

Tekali Taxi