Home / Армения / ՀԱԿ-ը դատապարտել է Լիսաբոն չմեկնելու Սերժ Սարգսյանի որոշումը

ՀԱԿ-ը դատապարտել է Լիսաբոն չմեկնելու Սերժ Սարգսյանի որոշումը

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու որոշումը։ Այս մասին ասված է Կոնգրեիս կողմից տարածված հայտարարության մեջ:

 «Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որևէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշելով Հելսինյան Եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը։

ՀՀ ԱԳՆ-ն երբրևէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին, լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձևակերպան հետ։ Փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը Հայաստանի և ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձևակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը որդեգրել է երկչոտ և անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը։

Նման անսկզբունքային քայլով Սերժ Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի և աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից», – նշված է հայտարարության մեջ։

Tekali Taxi