Home / Հայաստան / Չեմպիոնների լիգա. F և G խմբերում որոշվեցին հաղթողները

Չեմպիոնների լիգա. F և G խմբերում որոշվեցին հաղթողները

Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի առաջին խաղային օրվա ընթացքում հյուրընկալվող թիմերը նույնքան արդյունավետ գործեցին, որքան դաշտի տերերը՝  հաղթելով 8 հանդիպումներից 4-ում:

Հատկապես կարևոր էր հաղթանակը ֆրանսիական «Օլիմպիկի» համար, որը Մոսկվայում պարտության մատնեց «Սպարտակին» խոշոր 3:0 հաշվով և հաջորդ փուլի ողեգիր նվաճեց: Նույն խմբում կարող էր իսկական անակնկալ գրանցվել. անգլիական «Չելսին» սեփական հարկի տակ պարտվում էր Սլովակիայի չեմպիոն «Ժիլինային», սակայն երկրորդ խաղակեսում լոնդոնցիները կարողացան երկու գնդակ խփել և 2:1 հաշվով հաղթանակ տոնել: G խմբում հաջորդ փուլի ուղեգրին տիրացավ «Միլանը»՝ մրցակցի հարկի տակ պարտության մատնելով «Օսերին»:

Այս խմբերում 1/8 եզրափակչի ուղեգրերի համար պայքարն արդեն ավարտվել է: Հաջորդ փուլ դուրս եկան Չելսին և Օլիմպիկը, Ռեալն ու Միլանը:

Նշենք նաև, իտալական «Ռոմայի» կամային հաղթանակը: Հռոմցիները պարտվում էին Մյունխենի «Բավարիային» 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում կարողացան 3 գնդակ խփել ու հաղթանակ տոնել:

E խումբ

Բազել, Շվեյցարիա – Կլուժ, Ռումինիա 1:0
Ռոմա, Իտալիա – Բավարիա, Գերմանիա 3:2

Բավարիա՝ 12 միավոր, Ռոմա՝ 9,  Բազել՝ 6,  Կլուժ՝ 3

F խումբ

Սպարտակ Մոսկվա, Ռուսաստան – Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիա 0:3
Չելսի, Անգլիա – Ժիլինա, Սլովակիա 2:1

Չելսի՝ 15 միավոր,  Օլիմպիկ՝ 9, Սպարտակ՝ 6, Ժիլինա՝ 0

G խումբ

Այաքս, Հոլանդիա – Ռեալ, Իսպանիա 0:4
Օսեր, Ֆրանսիա – Միլան, Իտալիա 0:2

Ռեալ՝ 13 միավոր, Միլան՝ 8, Այաքս՝ 4, Օսեր՝ 3

H խումբ

Բրագա, Պորտուգալիա – Արսենալ, Անգլիա 2:0
Պարտիզան, Սերբիա – Շախտյոր, Ուկրաինա 0:3

Շախտյոր՝ 12, Արսենալ՝ 9, Բրագա՝ 9, Պարտիզան՝ 0

Tekali Taxi