Home / Հայաստան / Հաղթանակ թաղամասում «Կրազ» է շրջվել

Հաղթանակ թաղամասում «Կրազ» է շրջվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Հաղթանակ թաղամասում` «Մարիանա» կաթնամթերքի գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հաղորդում է Արտակարգ ալիքը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ շրջվել է «ԿրԱԶ» մակնիշի 05 ՏՏ 931 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ, 1947 թվականին ծնված Յուրի Բակունցը վնասել է ոտքը և չի կարողացել դուրս գալ ավտոմեքենայից:

Ժամը 16.30-ին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և հանձնել շտապօգնություն ծառայության աշխատակիցներին:

Tekali Taxi