Home / Армения / Հայազգի գրողի գիրքը կարող է փրկել Ամերիկան, կարծում են մասնագետները

Հայազգի գրողի գիրքը կարող է փրկել Ամերիկան, կարծում են մասնագետները

ԱՄՆ-ում բնակվող հայազգի գրող Արմեն Մելիքյանի առաջին` «Ճանապարհորդություն դեպի Կուսական երկիր» վեպը կհրատարակվի մինչև այս տարվա վերջ: Գրականագետներն ու վերլուծաբաններն արդեն իսկ խոստանում են, որ գիրքն իսկական հայտնություն է լինելու ամերիկյան գրականության մեջ:

Մելիքյանի գիրքը պատմում է Շուն անունով փողոցային շան մասին, ում հեղինակը  ներկայացնում է որպես մի յուրօրինակ չարաճճի հակահերոսի: Շունը  աշխարհաճանաչման սեփական ոդիսական է սկսում դեպի մեր ժամանակների դաժան ու վտանգավոր իրականություն:

Շունը սկսում է իր ճանապարհորդությունը դեպի արևմտյան քաղաքակրթություն: Նա հարստացնում է իր կենսափորձը սիրային կապերով, սեռական հարաբերություններով, պաշտոնական հանդիպումներով և մշակույթի ակնառու գործիչների հետ անձնական շփումներով` մասնավորպես գրականության ներկայացուցիչների: Նա կառուցում է աշխարհի իր սեփական պատկերը, ստեղծում անձնական քարտեզ, որը առավելապես արտացոլում է այն արժեքները , որոնք հատուկ են տվյալ երկրին ու ժողովրդին: Յուրաքանչյուր երկիր ստանում է նոր անվանում` համապատասխան Շան ստացած տպավորությունների:  Այսպես, օրինակ, Ռուսաստանը, ըստ նրա, կոչվում է Whitebearland (Սպիտակ արջերի երկիր, 
Գերմանիան ` Hamburgerland (Համբուրգերի երկիր), Իտալիան` Alpacinoland (Ալ Պաչինոյի երկիր), ԱՄՆ-ն` Satanland (Սատանայի երկիր), Թուրքիան` Pashaland (Փաշայի երկիր), իսկ Արարատ լեռան տարածքի, այդ թվում նաև Հայաստանի տարածքում գտնվում է Դրախտը, իսկ Նոր Հայաստանը տեղակայված է ներկայիս Իռլանդիայի վայրում:

Գիրքն արդեն արժանացել է միջազգային քննադատների արձագանքին: New York Times-ի գրականության վերլուծաբան, գրականագիտության պրոֆեսոր Պոլ ՄըքՔարթին վեպի մասին գրել է.

«Գիրքն ինձ հիշեցրեց Ջորջ Օրուելի և նմանատիպ այլ հեղինակների դասականության մասին` ապացուցելով այդ գործերի անմահությունը, թեև ոչ մի զուգահեռ չի կարելի անցկացնել Մելիքյանին գրքի և այդ հեղինակների միջև, քանի որ նա յուրօրինակ գործ է ստեղծել, որն ունի սեփական գաղափար: Սա հենց այն գիրքն է, որ պետք է այսօր Ամերիկային փրկվելու համար»:

Թեև գիրքը հրատարակվելու է 2010թ. վերջին, այնունամենայնիվ, այն սահմանափակ քանակությամբ վաճառվում է www.JourneyToVirginland.com կայքում:

Արմեն Մելիքյանն ավարտել է Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նա ԱՄՆ քաղաքացի է, կնոջ հետ բնակվում է Լոս Անջելեսում:

Tekali Taxi