Home / Армения / ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն օրգանապես կապված են իրար. Այվազյան

ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն օրգանապես կապված են իրար. Այվազյան

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը չի ցանկանում մեկնաբանել երեկ հրապարակված Populus բրիտանական ընկերության հարցումների արդյունքները, որոնց համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանում ամենաշատ ժողովրդականություն է վայելում:

Ինչ վերաբերում է նույն ընկերության կողմից արված հարցումների այն արդյունքներին, ըստ որոնց Սերժ Սարգսյանը ամենամեծ ժողովրդավարություն վայելող քաղաքական գործիչն է և ավելի մեծ ժողովրդավարություն է վայելում, քան իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը, ապա Այվազյանը կարծիք է հայտնել, որ «Հանրապետություն կուսակցությունը և Սերժ Սարգսյանը մի ամբողջություն են»:

«Նրանք օրգանապես կապված են իրար: Եվ նախագահի` ավելի մեծ տոկոս ստանալը չի վնասում «Հանրապետական» կուսկացությանը», – ասել է Այվազյանը:

Tekali Taxi