Home / Армения / Սերժ Սարգսյանին խնդրում են կանխել ոչնչացումը

Սերժ Սարգսյանին խնդրում են կանխել ոչնչացումը

Տեր կանգնենք Վիշապի պուրակին, կանխենք ոչնչացումը: Հայաստանի քաղաքացիներին այսպիսի կոչով են առաջարկում հանդես գալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում: Նամակի տեսքտը պատրաստվել է մի խումբ ակտիվիստների կողմից, ովքեր պայքարում են Գայի պողոտայում գտնվող Վիշապների պուրակի պահպանման համար:

Նշենք, որ Վիշապների պուրակի շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, արդեն սկսել են ծառեր հատել` պատրաստվելով շինաշխատանքների: Ինչպես նշում են նամակի հեղինակները, հարակից շենքերի բնակիչներին աշխատանքներ իրականացնողներն ասել են, թե տարածքը ինչ-որ մեկը «վերցրել է», և որ այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու:

Ակցիայի կազմակերպիչները խնդրում են Սերժ Սարգսյանի միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման տվյալ մասնավոր դեպքի հարցում:

«Հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային Օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող ցանկացած ոք զարհուրում է անօրինությունից ու ցավում հերթական կորսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը: Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով), և կազմակերպել ու արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան հանելու ուղղությամբ», – ասված է նամակում:

Նամակի հեղինակները տեղեկացնում են, որ նամակին կարող է միանալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի` այն ուղարկելով [email protected] հասցեով:

Tekali Taxi