Home / Армения / Ադրբեջանը ԵԽ-ի բյուջե ավելի շատ գումար է փոխանցել, քան Հայաստանն ու Վրաստանը` միասին

Ադրբեջանը ԵԽ-ի բյուջե ավելի շատ գումար է փոխանցել, քան Հայաստանն ու Վրաստանը` միասին

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել և հաստատել է 2011թ. գործողությունների ծրագիրն ու բյուջեն: Ինչպես տեղեկացնում է ԵԽ-ի պաշտոնական կայքը, նախագծում տեղ է գտել Կազմակերպության կողմից ծախսերի վերահսկման և դրանց կրճատման համակարգվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորագույն ռեսուրսների առաջնայնության վերհանումը:

2011թ. բյուջեն կկազմի  217 մլն եվրո, որը 2010թ. համամետաությամբ չի փոփոխվել: Անդամ պետությունների ներդրումը կազմում է 211 մլն եվրո:

ԵԽ-ի բյուջե ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ ներդրումն ունի Ռուսաստանը` 29 758 480 եվրո:

ՀՀ-ի տրամադրեքիք գումարը կազմում է 341 967 եվրո, Վրաստանինը` 358 974 եվրո, Ադրբեջանինը` 850 624 եվրո:

47 պետություններից ամենշատ անդամավճար է կատարել Ֆրանսիան: Այդ պետության ներդրումը կազմում է 37 900 141 եվրո: Ներդրումների ծավալով Ֆրասնիային հաջորդում են Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան: 

Tekali Taxi