Home / Армения / Վարչապետը խոստացել է բացառել կոռուպցիոն ռիսկերը վիզաների վարչությունում

Վարչապետը խոստացել է բացառել կոռուպցիոն ռիսկերը վիզաների վարչությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված և տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը: Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում:

«Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաև օգտվել այլընտրանքային աղբյուրներից: Վճարումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, և կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են: Կտրոնն ստանալով` քաղաքացին այն միանգամից ներկայացնում է սպասարկողին: Այսինքն` սրանով ոչ միայն որակյալ ծառայություններ են մատուցվելու, այլև կոռուպցիոն ռիսկերն են էապես նվազելու», – ճեպազրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով բարեփոխումների շարունակականության կարևորությունից` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար, հայտնում են կառավարության տեղեկատվական վարչութունից:

Tekali Taxi