Home / Армения / Օբաման վնասվածք է ստացել բասկետբոլի ժամանակ

Օբաման վնասվածք է ստացել բասկետբոլի ժամանակ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրթունքը վնասվել է բասկետբոլի խաղի ժամանակ: Խաղացողներից մեկն արմունով հարվածել էր նախագահի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս շրթունքը պատռվել է: Այս մասին գրում է AFP-ն` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսին:

Գիբսի խոսքով` խաղի ընթացքում հակառակորդ թիմի խաղացողը պատահմամբ հարվածել է Օբամային: Վերջինիս շրթունքը կարել են տեղային ցավազրկմամբ: Հայտնի չէ, թե պատահարը ինչպես կազդի նախագահի աշխատանքային օրացույցի վրա:

Բարաք Օբաման բասկետբոլի մեծ երկրպագու է և բասկետբոլ է խաղացել իր ընտանիքի անդամների և ընկերների հետ: Հենց այդ խաղի ընթացքում էլ տեղի է ունեցել պատահարը:

Tekali Taxi