Home / Հայաստան / Գորբաչյովը մրցանակ է ստացել` խաղաղությանն աջակցելու համար

Գորբաչյովը մրցանակ է ստացել` խաղաղությանն աջակցելու համար

Երեկ Համբուրգում նախկին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչյովը արժանացել է Մարիոն Դյոնհոֆի անվան մրցանակի` միջազգային փոխըմբռնման և հաշտության գործընթացում մեծ ավանդի համար:

Պարգևի հանձնման պաշտոնական արարողությանը ելույթ  է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը, ով գովեստի խոսքեր է ուղղել Գորբաչյովի հասցեին:

Նրա խոսքով` Գորբաչյովի «պերեստրոյկայի» քաղաքականության շնորհիվ վերջ է դրվել «սառը պատերազմին», գրում է Deutsche Welle պարբերականը:

Մարիոն Դյոնհոֆի մրցանակային գումարը 20 հազար եվրո է:

Tekali Taxi