Home / Армения / Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է WikiLeaks-ի հրապարակումները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է WikiLeaks-ի հրապարակումները

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել WikiLeaks-ի վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.

– Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում:

– Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում Wikileaks-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաև պետությունների միջև հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը` հետագայում նման խախտումները կանխելու համար:

– Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են  պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ:

Tekali Taxi