Home / Հայաստան / Հայաստանն արդյունավետ չի օգտագործում կանանց ռեսուրսը

Հայաստանն արդյունավետ չի օգտագործում կանանց ռեսուրսը

«Ժառանգության» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը բովանդակային անվանեց անցած շաբաթ տեղի ունեցած «Ընտրական օրենսգրքի» քննարկումները:

Քննարկման առարկա դարձած հարցերից պատգամավորն առանձնացրեց երկուսը` ընտրածների ցուցակների հրապարակելը և հանձնաժողովների անդամների ետկանչի մեխանիզմը.

«Ետկանչի մեղանիզմի հետ կապված մեկ-երկու հարցուպատասխանից հետո իրենք ընդունեցին այդ խնդրի առկայությունը և որ ետկանչի այդ մեխանիզմը պետք է լինի”:

Ցուցակների հրապարակման դեմ արտահայտվողներն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, խոսեցին վենդետաների մասին, հատկապես գյուղական վայրերում.

«Պարզ է, որ անձը, որը նմանատիպ հարցադրում է բարձրաձայնում, միանշանակ գյուղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու է, որովհետև չի իմանում, որ գյուղերը, որպես օրենք, շատ փակ կոլեկտիվներ են և բոլորը գիտեն, թե ով է գնում և որ չի գնում և ով ում է մոտավորապես քվեարկելու»:

Խնդիրը վերաբերում է ոչ թե նրան, թե Հայաստանում գտնվող քաղաքացիներից ով կգնա քվեարկության, իսկ ով` ոչ, այլ նրանում, թե Հայաստանում չգտնվողներից և մահացած մարդկանցից որոնք են գնում քվեարկության:

«Կարևոր եմ համարում նաև կանանց մասնակցությունը: Մենք այսօր տեսնում ենք, որ ցուցակներում օրենքով նախատեսված նույնիսկ 10 տոկոսանոց սանդղակը չի պահպանվում, և հսկայական խբմակցություններ ունեցող կուսակցություններում պատգամավոր են մեկ-երկու կին ընդամենը», – ասաց «Ժառանգության» անդամը:

Այս հանգամանքը նա համարեց «ոչ ժողովրդավարական երկրին հարիր դրսևորում` հաշվի առնելով, որ մեր բնակցության կեսից ավելին կանայք են և ունենալով այդպիսի ռեսուրս, մենք արդյունավետ չենք օգտագործում այն»:

«Առաջարկն է, որ սահմանվի կանանց ներկայությունը 30 տոկոսի սահմաններում, ընդ որում սահմանվի, որ կին թեկնածուի դուրս գալու պարագայում նորից կին պետք է լինի», – ասաց Մարտիրոսյանը: Եթե նախընտրական ցուցակում այլևս կին թեկնածու չլինի, նոր,  ըստ հերթականության, տղամարդիկ են անցնում, եզրափակեց բանախոսը:

Tekali Taxi